Հայկական Bleenk ստարտափը ներկայացվել է Product Hunt-ում եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Bleenk-ը թույլ է տալիս մշակել իրական հավելվածներ եւ վեբկայքեր առանց կոդ գրելու ու նախնական կարգավորումների՝ պարզապես շփվելով AI-ի հետ: Այն ստեղծում է պատրաստի հավելվածներ, ոչ թե դեմոներ, հնարավորություն է տալիս համագործակցել AI-ի հետ իրական ժամանակում՝ ինչպես թիմակցի հետ, ինչպես նաեւ խոստանում է գաղափարը վերածել աշխատող պրոդուկտի՝ րոպեների ընթացքում։

Պրոդուկտին ծանոթանալ եւ աջակցել հնարավոր է այստեղ։