Berkeley SkyDeck աքսելերատորն ընդունում է հայտեր 22-րդ շրջափուլի ծրագրի համար վաղ փուլի ստարտափներից։
Մինչ օրս ծրագիրը աշխատել է ավելի քան 300 ստարտափների հետ, որոնցից յուրաքանչյուր հինգերորդը գերազանցել է $100 մլն գնահատականը։
Ծրագրի հիմնական առավելությունները՝
• 6-ամսյա աքսելերացիոն ծրագիր՝ բոլոր ոլորտների ստարտափների համար;
• յուրաքանչյուր հոսքում ընտրվում է 20 - 25 թիմ, որոնցից յուրաքանչյուրն ստանում է 200 հազար դոլար ներդրում;
• ավելի քան 900 խորհրդատուի հետ շաբաթական հանդիպումների, ռեսուրսների, աշխատարանների եւ միջոցառումների հնարավորություն;
• 750 հազար դոլար աջակցություն՝ իրավական, ֆինանսական եւ տեխնոլոգիական ծառայությունների տեսքով;
• բիզնես զարգացման աջակցություն SkyDeck-ի արդյունաբերական գործընկերների եւ Berkeley-ի 613 հազար անդամ ունեցող շրջանավարտների ցանցի միջոցով։
Ստարտափները ծրագրի ավարտին հանդես են գալիս դեմո օրվա ընթացքում եւ հնարավորություն ստանում ներկայանալ ներդրողների առաջ։
Ծրագրի ժամկետները՝ մայիս 4-ից հոկտեմբերի 9-ն է։ Աքսելերացիոն ծրագրին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 13-ն է, դիմել հնարավոր է այստեղ։