ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին Երեւանում արված հայտարարություններում հիշատակել են Հայաստանում ստեղծվելիք Հայաստանում արհեստական բանականության գործարանը։

Իր հայտարարության մեջ Միկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Համատեղ արձանագրել ենք նաեւ երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում՝ արհեստական բանականության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության ոլորտում կնքված հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան եւ տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։

Հաստատվել է դեպի Հայաստան՝ Nvidia ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը»: 


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին ասել է. 

«Վարչապետը նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրեց մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ Nvidia չիպերի վաճառքի համար։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների եւ ամերիկյան բիզնեսի համար, բայց նաեւ նշանակում է առավել բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում, դրանք այժմ մշակվելու են տվյալների սկաներներում, որոնք օգտագործում են այդ չիպերը, եւ իրականում արդեն մշակվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ, եւ մենք շատ ուրախ ենք համագործակցել դրա շուրջ։ Սա շատ կարեւոր է ամերիկացի աշխատողների համար եւ կարծում եմ՝ կարեւոր է նաեւ Հայաստանի ժողովրդի համար»: