Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն այսօր ներկայացրել է իր նորացված պաշտոնական կայքը` www.mtc.am:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշել է, որ այժմ նախարարության կայքն ավելի մատչելի է, բովանդակալի եւ պարզ: Նա նաեւ ընդգծել է, որ կայքում հայտնվել է նոր բաժին` “հետադարձ կապ”, որի միջոցով քաղաքացիները կարող են ուղարկել իրենց նկատողություններն ու առաջարկությունները:

Նախարարության կայքում, որը շուտով կգործարկվի նաեւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, ներկայացված են նաեւ օրենսդրություն, օրվա մամուլ, նամականիշեր ու ծրարներ եւ այլ բաժիններ: Այստեղ կարելի է գտնել նաեւ ՀՀ ճանապարհների քարտեզը: