Երեւան/Մեդիամաքս/. Call of Duty: Modern Warfare 3 վիդեոխաղի համաշխարհային վաճառքները անցել են բոլոր ռեկորդները` վաճառքի առաջին օրերի ընթացքում վաճառվել է 9 մլն օրինակ:

Սպասվում է, որ ընդհանուր առմամբ կվաճառվի 100 մլն օրինակ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խաղը կարելի է ձեռք բերել 70 դոլարով:

Խաղի գործողություններն ընթանում են աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում եւ ամենաանսպասելի պայմաններում` սկսած Սոմալիի ավազահողմից ավարտած լոնդոնյան մետրոյում քիմիական հարձակումից: Անգամ Նյու-Յորքը եւ Փարիզը դարձել են ռազմական հարթակ: