Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Orange-ի սմարթֆոնների օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի հետ կապված տեխնիկական աջակցություն ստանալ նոր հեռախոսային ծառայության միջոցով: 

Ծառայությունից օգտվելու համար պետք է Orange հեռախոսահամարից հավաքել 500: 

Տեխնիկական անձնակազմը պատրաստ է օգնել զանգահարողներին կատարել ցանցի տվյալների, էլ. փոստի, ստեղնաշարի, լեզվի, ժամի և օրվա կարգավորումները սմարթֆոնում, ինչպես նաև ցուցաբերել այլ աջակցություն:

Ծառայությունը վճարովի է. մեկ րոպեի արժեքն է 150 դրամ, իսկ գանձումը կատարվում է ըստ վայրկյանների: