ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռոումինգի սակագները շուտով կնվազեն:

Այս մասին նախարարն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ ներկայում ընթանում են բանակցություններ:

«Բանակցությունների առաջին արդյունքն այն է, որ Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն, օրինակ, արդեն առաջարկում է ռոումինգի 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:

Նախարարն ընդգծել է, որ «ռոումինգը ԵԱՏՄ տարածքում վերացնելու մասին խոսք դեռ չկա»: