«Ռոստելեկոմը» Հայաստանում ներկայացրել է «Մեգաբիթային կոմպլեքս» առաջարկը:

Ընկերությունում նշել են, որ Ռինտերնետ 7000, Ռինտերնետ 7500 եւ Ռինտերնետ 10000 փաթեթների բոլոր նոր եւ գործող բաժանորդները այսուհետ կստանան Ինտերնետի ավելի բարձր արագություն:

Բաժանորդները Ինտերնետի նախկին արագությունների փոխարեն կստանան համապատասխանաբար՝

Ռինտերնետ 7000 – 18 Մբ/վ (նախկին 12 Մբ/վ-ի փոխարեն),
Ռինտերնետ 7500 – 24 Մբ/վ (նախկին 17 Մբ/վ-ի փոխարեն),
Ռինտերնետ 10000 – 40 Մբ/վ (նախկին 35 Մբ/վ-ի փոխարեն)։

Իսկ պարտադիր տարեկան բաժանորդագրությամբ միացած բաժանորդների համար կգործեն Ինտերնետի հետեւյալ արագությունները՝

Ռինտերնետ 7000 – 36 Մբ/վ (նախկին 24 Մբ/վ-ի փոխարեն),
Ռինտերնետ 7500 – 48 Մբ/վ (նախկին 34 Մբ/վ-ի փոխարեն),
Ռինտերնետ 10000 – 80 Մբ/վ (նախկին 70 Մբ/վ-ի փոխարեն):