Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են հեռահաղորդակցության ոլորտի «Հեքըթոն» մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը ներկայացնել դիմում-հայտ:
Մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 20-21-ին «Թումո» կենտրոնում։ Մասնակից թիմերը 24 ժամերի ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ:
Հաղթող թիմերը կստանան 3 000 եւ 2 000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:
«21 դարում բիզնեսը՝ հատկապես հեռահաղորդակցության ոլորտում չի կարող արդյունավետ զարգանալ առանց նորարար գաղափարների։ Իսկ նմանատիպ միջոցառումները լավ առիթ են հավաքվելու եւ առողջ մրցակցության մթնոլորտում հետաքրքիր լուծումներ գտնելու։ Հուսով եմ, որ այս հեքըթոնի արդյունքում իրոք արժեքավոր գաղափարներ կծնվեն, որոնք հետագայում կօգնեն բոլորի կյանքը դարձնել ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: