Հայկական STATECS ընկերությունը ընդլայնում է իր գործունեության սահմանները՝ բացելով նոր մասնաճյուղ Վանաձորում։
STATECS-ը տվյալների վերլուծությամբ զբաղվող ընկերություն է, որը մատուցում է ծառայություններ կլինիկական հետազոտություններ իրականացնող մի շարք խոշոր դեղագործական եւ կենսատեխնոլոգիական կազմակերպություններին՝ աշխարհի 10-ից ավելի երկրում։
Ընկերությունը համագործակցում է խոշոր դեղագործական ընկերությունների հետ՝ երաշխավորելով կլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ բոլոր տվյալների հավաքագրումը, կենտրոնացումը եւ պատրաստումը վերլուծության համար:
STATECS-ը նպատակ ունի խթանել մարզերում նոր կրթական հնարավորությունների ստեղծումը՝ պատրաստելու մրցունակ կադրեր, որոնք իրենց գիտելիքներով կզարգացնեն համայնքը։ Ինչպես նաեւ կազմակերպում է անվճար SAS ծրագրավորման դասընթաց բոլոր հետաքրքրված ուսանողների համար։ Սկսնակ SAS մասնագետները կարող են ծանոթանալ աշխատանքային հնարավորություններին այստեղ։