14:35 | 17.04.25 | Նորություններ | 1208
TIME-ը հրապարակել է 2025 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը, եւ DeepSeek-ի հիմնադիր Լիանգ Վենֆենգը նույնպես հայտնվել է այդ վարկանիշում։
Այն բաժանված է 6 կատեգորիայի՝ արվեստագետներ, նորարարներ, տիտաններ, կումիրներ, պիոներներ եւ առաջնորդներ:
Վարկանիշում ներառվել են նաեւ հետեւյալ հայտնի ձեռնարկատերերը.
Առաջնորդներ
• Իլոն Մասկը Tesla-ի եւ SpaceX-ի գործադիր տնօրենն է, Neuralink, xAI-ի համահիմնադիրը եւ X-ի սեփականատերը:
• Հովարդ Լութնիկը ֆինանսական ծառայություններ մատուցող Cantor Fitzgerald ընկերության նախկին գործադիր տնօրենն է, 2025 թվականի փետրվարից՝ ԱՄՆ Առեւտրի նախարարության քարտուղարը։
Տիտաններ
• Մարկ Ցուկերբերգը Meta-ի ղեկավարն է, որին պատկանում է Instagram-ը, Facebook-ը, Threads-ը եւ WhatsApp-ը։
• Լիզա Սուն AMD պրոցեսոր արտադրող ընկերության ղեկավարն է:
• Թեդ Սարանդոսը Netflix-ի առաջատարներից է, որը պատասխանատու է հոսքային ծառայության բովանդակության համար 2000 թվականից։
• Դագ ՄակՄիլոնը Walmart-ի ղեկավարն է:
• Ալեքս Կարպը Palantir-ի տվյալների վերլուծության ծրագրակազմի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է:
• Սթիվեն Սքուերին American Express ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն է, որը ստեղծել է համանուն վճարային համակարգը։
Պիոներներ
• Google-ի DeepMind AI բաժնի ղեկավար Դեմիս Հասաբիսը քիմիայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակի է արժանացել։
• Դարիո Ամոդեյը Anthropic-ի գործադիր տնօրենն է եւ համահիմնադիրը, Claude չատբոտի եւ համանուն AI մոդելների ընտանիքի մշակողը:
• Լիանգ Վենֆենգը DeepSeek-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է:
TIME-ի կազմած ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։