Չինաստանը գործարկում է առաջին 10 Գբ/վ ցանցը 50G PON տեխնոլոգիայով։ Նախագիծն իրականացվել է Huawei-ի եւ չինական China Unicom հեռահաղորդակցության օպերատորի կողմից։

Առայժմ լայնաշերտ մալուխային կապը հասանելի է Պեկինի մոտ գտնվող Սյոնգան շրջանում: Հետագայում երկրում կհայտնվի եւս 168 տեղանք՝ 10 գիգաբիթանոց միացումներով, գրում է չինական Mydrivers պարբերականը։ Ընկերությունն օգտագործում է «աշխարհի առաջին» 50G PON տեխնոլոգիան:

Այն ապահովում է ներբեռնման արագություն 9834 Մբիթ/վրկ եւ վերբեռնման արագություն՝ 1008 Մբիթ/վրկ: Հետաձգման ժամանակը կրճատվել է մինչեւ երեք միլիվայրկյան: Օրինակ՝ նախկինում 4K ֆորմատով ֆիլմի ներբեռնումը տեւում էր մի քանի րոպե, իսկ նոր տեխնոլոգիայի դեպքում՝ մի քանի վայրկյան, պարզաբանում է Mydrivers-ը։

Կապը սահուն աշխատում է տանը մի քանի խելացի սարք օգտագործելու եւ միաժամանակ 8K տեսանյութ դիտելու ժամանակ, ասել է China Unicom-ի հաճախորդներից մեկը: