Instagram-ի մշակած Edits hավելվածը հասանելի է դարձել iOS եւ Android օգտատերերի համար։

Edits վիդեո խմբագրիչում օգտատերերը կարող են կատալոգից երաժշտություն ավելացնել, էֆեկտներ տեսանյութին կամ պատկերին, կիրառել ֆիլտրեր, ենթագրեր կամ տեքստ ավելացնել, օբյեկտը կտրել եւ օգտագործել մի շարք այլ գործառույթներ։

Ավարտված նախագիծը հնարավոր է բեռնել ձեր սարքում HD, 2K կամ 4K լուծաչափով եւ կիսվել Instagram-ում կամ Facebook-ում:

Գործարկման ժամանակ բոլոր գործառույթներն անվճար են: Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին ասել է, որ վճարովի տարբերակները կարող են հայտնվել ապագայում, նշում է TechCrunch-ը։

Ի տարբերություն ByteDance-ի (TikTok սեփականատեր) CapCut վիդեո խմբագրիչի, Edits-ի օգտատերերը կարող են անվճար արտահանել տեսանյութեր՝ առանց ջրանիշի: