10:55 | 25.04.25 | Նորություններ | 279
Alphabet-ի 2025 թվականի առաջին եռամսյակի եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 12%-ով՝ հասնելով 90.23 միլիարդ դոլարի, մինչդեռ Ուոլ Սթրիթի վերլուծաբանները կանխատեսել էին 10% աճ։
Google-ի մայր ընկերության զեկույցի համաձայն՝ զուտ շահույթը աճել է 46%-ով՝ հասնելով 34.54 միլիարդ դոլարի։
YouTube-ի գովազդային եկամուտը կազմել է 8.93 միլիարդ դոլար։ Գովազդից ստացված ընդհանուր եկամուտը աճել է 8.5%-ով՝ հասնելով 66.89 միլիարդ դոլարի։
Որոնողական համակարգից ստացված եկամուտն աճել է 9.8%-ով՝ հասնելով 50.7 միլիարդ դոլարի։ StreetAccount-ի տվյալներով՝ Google Cloud-ի եկամուտը կազմել է 12.26 միլիարդ դոլար։ Վերլուծաբանները կանխատեսել էին 12.27 միլիարդ դոլար, սակայն այն աճել է 28%-ով 2024 թվականի համեմատ։
Հաշվետվության հրապարակումից հետո Alphabet-ի բաժնետոմսերը արտաբորսայական առեւտրում աճել են գրեթե 5%-ով։
2025 թվականի ապրիլի 21-ին Միացյալ Նահանգներում սկսվեց երեքշաբաթյա հակամենաշնորհային դատավարություն՝ Google-ի որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրքի վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունը պահանջել է, որ ընկերությունը ստիպված լինի վաճառել Chrome զննարկիչը։ Բաժանման դեպքում այն գնելու պատրաստակամություն հայտնողների թվում են OpenAI-ը, Perplexity-ն եւ Yahoo-ն։