11:55 | 25.04.25 | Նորություններ | 317

YouTube-ը փորձում է տեսանվագարկչի նոր ինտերֆեյս

YouTube-ը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է թարմացված տեսանվագարկչի ինտերֆեյս փորձարկել իր 20-ամյակի առթիվ։

Փոփոխությունները նկատել են Reddit-ի օգտատերերը։ Ռեդիզայնն այժմ փորձարկվում է սահմանափակ թվով հաշիվների եւ տեսանյութերի վրա։ YouTube-ը չի մեկնաբանել թարմացումը։

photo © YouTube


Որոշ օգտատերեր դրական են գնահատել փոփոխությունները, սակայն ոմանք նոր դիզայնն անվանել են ավելի շփոթեցնող եւ պակաս ինտուիտիվ։