Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ. դափնեկիրը կժամանի Հայաստան՝ ստանալու մրցանակը:
15 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Viva-ն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 15-րդ դափնեկրի եռօրյա այցը Հայաստան ներառում է հանդիպումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (NPUA) ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Տեղի կունենա դափնեկրին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողություն, կկազմակերպվի դասախոսություն Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող կոնֆերանսում, այցելություններ Սինոփսիս Արմենիա եւ TUMO կենտրոններ, ինչպես նաեւ՝ այցելություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Այցը կամփոփվի Վանաձոր (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն, Լոռի) այցելությամբ՝ մասնակցելու «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին», որտեղ դափնեկիրը հանդես կգա հիմնական զեկույցով: Տեղի կունենա «Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակի» հատուկ դրոշմանիշների մարման արարողություն:
Դափնեկիրը նաեւ կհյուրընկալվի Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։
«Viva-ն շարունակում է աջակցել է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների մեծացմանը, այդ թվում նաեւ՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին՝ արդեն 15 տարի անընդմեջ: Ընկերությունն աջակցում է աշխարհում Հայաստանի դերի բարձրացմանը, ՀՆԱ-ի աճին, երկրի մրցակցային առավելությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն ուղղված նախագծերի: ՏՀՏ ոլորտում մեր հաջողությունը կախված է ոչ միայն ֆինանսական ներդրումներից, այլեւ՝ նորարարության, համագործակցության եւ մշտապես սովորելու հանդեպ մեր ձգտումից։ ՏՏ ոլորտում համաշխարհային հսկաների այցելությունները Հայաստան եւ փորձի փոխանակումը կարող են խթան հանդիսանալ նոր նախաձեռնությունների եւ նախագծերի համար, որոնք Հայաստանի ՏՀՏ ոլորտը կբերեն նոր մակարդակի», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։