Մայիսի 13-ին Startup Grind Yerevan-ը կազմակերպում է «արագ ժամադրությունների» ձեւաչափով Speed Networking միջոցառումը։
Ստարտափները, ներդրողները, մենտորները եւ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգերի ներկայացուցիչները կարող են հանդիպել եւ մասնակցել ակտիվ նեթվորքինգի, ներկայացնել իրենց գաղափարներն ու քննարկել դրանք։
Մասնակիցները կբաժանվեն զույգերի եւ կհանդիպեն 1:1 ֆորմատով, յուրաքանչյուր զրույց կտեւի 10 րոպե։ Երբ ժամանակը սպառվի, մասնակիցները պետք է առաջ շարժվեն, որպեսզի հանդիպեն նոր մարդկանց:
Տեղերը սահմանափակ են, ուստի հարկավոր է նախապես գրանցվել այստեղ։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։