Google-ը տասը տարվա ընթացքում առաջին անգամ թարմացրել է իր լոգոն՝ առանձին գունային հատվածները փոխարինելով գրադիենտով։

Փոփոխությունները նկատել է 9to5Google-ը։ Google-ը վերջին անգամ իր լոգոն թարմացրել է 2015 թվականին՝ փոքրատառ «g»-ն փոխարինելով մեծատառ «G»-ով, որը բաժանված է չորս գունային հատվածի՝ կարմիր, դեղին, կանաչ եւ կապույտ։

Այժմ ընկերությունը փոխարինել է առանձին գունային բաժինները գրադիենտով, մի փոքր փոխել նաեւ երանգները։

Google-ը պաշտոնապես չի հայտարարել փոփոխությունների մասին, ուստի հայտնի չէ՝ կփոխվեն արդյոք ընկերության այլ արտադրանքների, ինչպիսիք են Chrome զննարկիչը կամ Maps-ը, լոգոները։

Հրատարակությունը նշում է, որ մինչ այժմ թարմացված «G» տառով պատկերակը հայտնվել է միայն iOS-ի համար նախատեսված Google Search հավելվածի վերջին տարբերակում։