Տեսքտը վեբկայքի վերափոխող 10Web ընկերությունը ProductHunt-ում գործարկել է 10Web Website Builder API նոր գործիքը։

Այս API-ը կարճ տեքստային նկարագրությունից վայրկյանների ընթացքում ստեղծում է ամբողջապես ֆունկցիոնալ WordPress կայք՝ հոսթինգի ենթակառուցվածքով, օպտիմիզացված հեռախոսների եւ օնլայն առեւտրի (eCommerce) համար` դարձնելով պրոֆեսիոնալ կայքերի ստեղծումը հասանելի ցանկացած SaaS ընկերության եւ գործակալության։

API-ն, կառուցված լինելով 10Web-ի AI ենթակառուցվածքի հիմքի վրա, ապահովում է՝

•    Կայքերի ակնթարթային ստեղծում (կառուցվածք, տեքստ, պատկերներ),
•    WooCommerce-ի հիմքով աշխատող օնլայն առեւտրի կայքեր՝ պատվերների եւ վճարումների կառավարմամբ,
•    White-label drag-and-drop խմբագրիչ։

Պրոդուկտին ծանոթանալ եւ աջակցել հնարավոր է այստեղ։