17:10 | 13.06.25 | Նորություններ | 226
Viva բջջային օպերատորն այսօր իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ucom -ին՝ 5G ցանցի ընդլայնման կապակցությամբ։
«Սա կարևոր իրադարձություն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությամբ։ Շնորհակալ ենք առողջ մրցակցությունը խթանող նախագծերի իրականացման համար, որոնք ապահովում են արժեքավոր փորձ՝ ապագա լայնածավալ ներդրումներին ընդառաջ», - հայտարարել է Viva-ն: