Arnata ընկերությունը, որը լոգիստիկայի ոլորտում լիովին ինքնավար AI գործակալներ է մշակում, SupplyTech Breakthrough Awards 2025 մրցույթում ճանաչվել է «Տարվա լոգիստիկ նորարարություն»։

Այս մրցանակը շնորհվում է մատակարարման շղթայի եւ լոգիստիկայի բնագավառում ամենամեծ ազդեցությունն ունեցող տեխնոլոգիական ընկերություններին ամբողջ աշխարհում։

Arnata-ն տրամադրում է թվային աշխատակիցներ՝ AI գործակալներ, որոնք ղեկավարում են լոգիստիկայի հիմնական աշխատանքները` փոխադրողների հետ վաճառքներից ու ուղարկումից մինչեւ գնագոյացում, հաճախորդների հետ հաղորդակցություն եւ այլ գործընթացներ։ Այս գործակալները աշխատում են շուրջօրյա, խոսում են ավելի քան 28 լեզվով:

«Այս մրցանակը մեր տեսլականի հաստատումն է։ Լոգիստիկայի ոլորտին պետք չէ եւս մեկ վահանակ։ Այն պահանջում է արդյունքներ։ ԱԲ գործակալները այստեղ են գործելու, ոչ թե պարզապես վերլուծելու։ Մենք հպարտ ենք օգնել բիզնեսներին ավելի արագ գործելու, օպտիմալ աշխատելու եւ մրցունակ մնալու այս ոլորտում, որտեղ ամեն մղոն նշանակություն ունի», - նշել է Arnata-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեորգի Մելքոնյանը։