11:42 | 17.06.25 | Նորություններ | 169
Wirestock-ը հայտնել է OpenAI-ի հետ համագործակցության մասին, որի արդյունքում հայտարարել է Sora-ով տեսանյութերի գեներացման մրցույթ։
Wirestock-ը բովանդակություն ստեղծողներին օգնում է դրամայնացնել ոչ միայն լուսանկարները, տեսանյութերը եւ իլյուստրացիաները, այլեւ AI-ի միջոցով ստեղծված բովանդակությունը։ Հարթակը հնարավորություն է տալիս լիցենզավորել եւ AI մոդելներ մշակող ընկերություններին վաճառել գեներացված բովանդակություն՝ ապահովելով դրա էթիկական օգտագործումը։
Ընկերությունը պարբերաբար մրցույթներ է հայտարարում ստեղծագործողների շրջանում։ Այս անգամ «The Classroom of Tomorrow» խորագրով մրցույթն իրականացվում է OpenAI-ի հետ համատեղ։ Անհրաժեշտ է Sora-ով գեներացնել 5 եւ ավելի վայրկյան տեւողությամբ տեսանյութ, որը պետք է հստակ ներկայացնի ապագայի կրթական տեսարաններ՝ ներառյալ նորարարական տեխնոլոգիաներ կամ ուսուցման նոր մեթոդներ։
Հաղթողները կստանան դրամական պարգեւներ եւ SoraPro-ի Premium բաժանորդագրություն։
Մրցույթի պայմաններին ծանոթանալ եւ մասնակցել հնարավոր է այստեղ։