ChatGPT-ի որոշ բաժանորդներ նկատել են, որ իրենց հասանելի գործիքների ցանկում հայտնվել է նոր ֆունկցիա՝ «Միասին սովորել» (Study Together) անունով:

Այս ռեժիմը, կարծես, փորձ է չատբոտն ավելի արդյունավետ ուսումնական գործիք դարձնելու ուղղությամբ։ Հարցերին ուղղակի պատասխանելու փոխարենը, այն սկսում է ավելի շատ հարցեր տալ եւ սպասում, որ մարդը պատասխանի դրանց։

Սա OpenAI-ի պատասխանն է Google-ի LearnLM նախագծին։ Ենթադրվում է, որ հնարավոր է ավելացվի մի ռեժիմ, որտեղ մի քանի մարդ կարող է միանալ նույն զրույցին՝ որպես ուսումնական խումբ։


OpenAI-ը դեռեւս չի մեկնաբանել՝ երբ այն հասանելի կլինի եւ որ բաժանորդագրության փաթեթում կներառվի։ Այս ֆունկցիան հետաքրքիր է, քանի որ ChatGPT-ն շատ արագ դարձել է կրթական ոլորտի անբաժան մաս՝ ինչպես օգտակար, այնպես էլ երբեմն վիճահարույց ձեւերով։ 

Ուսուցիչները օգտագործում են այն դասընթացների պլան կազմելու համար, ուսանողները՝ որպես մասնավոր ուսուցիչ։ Շատերը օգտվում են դրանից իրենց աշխատանքները գրելու կամ հանձնարարությունները կատարելու համար։ Ոմանք անգամ պնդում են, թե ChatGPT-ն «սպանում է» բարձրագույն կրթությունը։ Այս ֆունկցիան կարող է լինել միջոց՝ խրախուսելու ChatGPT-ի դրական կիրառումը եւ զսպելու «խաբեբայությունը»։