Հայաստանի մշակութային անցուդարձին արդեն 22-րդ անգամ յուրահատուկ շունչ կհաղորդի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: 

Հուլիսի 13-20-ը կցուցադրվեն մրցութային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի եւ այլ կինոփառատոններից: 

22-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի համահիմնադիր եւ նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր եւ այլք:

Արդեն 14-րդ անգամ հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է:

«Միջազգային այս կինոտոնը՝ «Ոսկե ծիրանը», անգնահատելի դեր ունի Հայաստանի համար: Այն մեր երկիրը փայլուն կերպով ներկայացնում է աշխարհի մշակութային քարտեզում եւ ընդգծում է հայ կինեմատոգրաֆի ուրույն տեղը արվեստի այս ժանրում: Գիտակցելով դա եւ գնահատելով տարիների ձեռքբերումները՝ հեղինակավոր կինոփառատոնի հաղթարշավի համար Viva-ն իր գործունեության 20 տարվա ընթացքում արդեն 14 տարի ստանձնում է միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերը լինելու պատվավոր դերը: Մենք վստահ ենք, որ կինոն հրաշալի միջոց է՝ մարդկային ճակատագրերի խառնարանում աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու եւ անսահման սեր սերմանելու առաքելությամբ: Միասնությունն ու սերն այսօր առավել քան անհրաժեշտ են աշխարհին»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:  

Փառատոնն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավոր` Երեւանի քաղաքապետարան: