15:44 | 15.07.25 | Նորություններ | 437
Team ընկերությունների խումբը հայտարարել է ռազմավարական նոր նախագծի մեկնարկի մասին՝ կարեւորելով վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկական անվտանգությունը եւ կայուն զարգացումը։
Գեղարքունիքի մարզում Team ընկերությունների խումբը կառուցել եւ շահագործման է հանձնել 16 միլիոն ԿՎՏ տարեկան արտադրանքով արեւային կայան։ Նման հզորությամբ կայանը համարժեք է 7000-ից մինչեւ 10 000 բնակչով քաղաքի էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսին:
Կայանի կառուցման մասշտաբային աշխատանքներում ներգրավված են եղել հարյուրավոր մասնագետներ, այդ թվում՝ Team ընկերությունների խմբի Team Systems, Team Construct ընկերություններից։
«Team Telecom Armenia-ի միլիոնավոր բաժանորդները եւ Team Energy էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցից օգտվող տասնյակ հազարավոր վարորդները շարունակաբար ավելացնում են էլեկտրաէներգիայի սպառումը։ Արեւային այս հզոր կայանի գործարկմամբ եւս մեկ քայլ ենք անում, որ մեր ծառայությունների աշխատանքն ապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Դրա շնորհիվ Team-ի հաճախորդները մասնակից են դառնում կայուն զարգացման եւ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի մեր հանձնառությանը»,-նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Արեւային կայանների տեղադրման մեծամասշտաբ նախագիծը եւս մեկ անգամ փաստում է Team-ի պատրաստակամությունը՝ իր քաղաքականությամբ նպաստելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը՝ դրական ազդեցություն ունենալով ընկերության, տնտեսության եւ երկրի կայուն զարգացման վրա։