Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը մեկնարկում է Angel Training դասընթացը՝ ստարտափների աջակիցների հաջորդ սերնդին անհրաժեշտ գիտելիքներ ապահովելու նպատակով:
BANA Angels-ը պաշտոնապես մեկնարկել է Angel Training դասընթացի հայտադիմումների ընդունման գործընթացը: Արդեն երրորդ տարին իրականացվող այս դասընթացն ինտենսիվ, գործնական նախաձեռնություն է, որի նպատակն է հրեշտակ ներդրողների հաջորդ սերնդին նախապատրաստել՝ վաղ փուլի ստարտափների ֆինանսավորման աշխարհում հաջողությամբ կողմնորոշվելու համար։
Ծրագիրը նախատեսված է սկսնակ հրեշտակ ներդրողների, բիզնես առաջնորդների եւ նորարարության սիրահարների համար: Մասնակիցները արժեքավոր գիտելիքներ կստանան ստարտափների գնահատման, ուսումնասիրությունների անցկացման, իրավական շրջանակների ըմբռնման եւ ներդրումային պորտֆելների կառավարման վերաբերյալ՝ միաժամանակ սովորելով փորձառու տեղական ներդրողներից եւ հատուկ հրավիրված միջազգային փորձագետից։
Բացի այդ, լավագույն երեքը հնարավորություն կստանա մասնակցել հաջորդող եվրոպական հրեշտակ ներդրողների ուսուցման ծրագրին, որը կապահովի գործնական փորձ եւ գլոբալ հեռանկար հրեշտակային ներդրումների վերաբերյալ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 21-ն է։ Տեղերը սահմանափակ են։ Դիմել հնարավոր է այստեղ։
Նախաձեռնությունը իրականացվում է Գերմանիայի Դաշնության կողմից հանձնարարված եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագրի աջակցությամբ: