Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է:

Նշենք, որ միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում բաժանորդները սպառել են մոտ 40 հազար ԳԲ ինտերնետ՝ գտնվելով Հայաստանից դուրս։ 
Բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունը Հայաստանից դուրս ապահովելու համար ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ ծառայությունների աշխարհագրական ծածկույթը։ 

Ներկայում Ucom-ի բաժանորդների համար ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 316 օպերատորների ցանցում։ Իսկ ժամանակակից գերարագ 5G կապը հասանելի է 41 երկրի 52 օպերատորի ցանցում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում եւ այլն։ 

«Մենք ջանք չենք խնայում մեր բաժանորդներին լավագույն թվային փորձառությունն ապահովելու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ռոումինգի այս ցուցանիշները վկայում են, որ մեր աշխատանքն արդյունքներ է տալիս։ Մենք շատ ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ բաժանորդներ նախընտրում են մեր միջոցով  կապ պահպանել մտերիմների հետ արտերկրից եւ վստահում են մեր ծառայությունների որակին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ամառային արձակուրդների ընթացքում առավել պահանջված երկրների համար ընկերությունը մշակել է «uTravel 3ԳԲ» ռոումինգ փաթեթը՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Իտալիայում, Իսպանիայում եւ մի շարք այլ՝ հաճախ այցելվող երկրներում հանգստացող բաժանորդների համար: 

Ընդամենը 4990 դրամ վճարելով՝ բաժանորդները կստանան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար։ Փաթեթը հասանելի է մինչեւ սեպտեմբերի 30-ը։ «uTravel 3ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաեւ Ucom հավելվածի միջոցով: 

Նշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչեւ Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#: