Code with Vibes մրցույթն ընդունում է հայտեր, որի ընթացքում մասնակիցները պետք է արհեստական բանականության գործիքների օգնությամբ ստեղծեն կազմակերպիչների կողմից ներկայացած նախագծի համար վեբ կայք եւ պայքարեն մրցանակային տեղերի համար։
Մրցույթի նպատակն է խթանել ստեղծագործական մտածողությամբ մասնակիցների ներուժը արհեստական բանականության (AI) գործիքների կիրառմամբ նորարարական նախագծերի ստեղծման միջոցով։
Լավագույն նախագծերը կարժանանան դրամական պարգեւների՝
• 1-ին տեղ՝ 400,000 դրամ;
• 2-րդ տեղ՝ 200,000 դրամ;
• 3-րդ տեղ՝ 100,000 դրամ։
Հաղթողները հնարավորություն կունենան մեկ տարի անվճար օգտվել Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի co-working տարածքից՝ շրջապատված ոլորտի առաջատար ընկերություններով եւ մասնագետներով։
Հաղթողների անունները կհայտարարվեն ամառվա ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ Sevan Startup Summit 2025-ի ընթացքում։
Մրցույթը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ AI4All նախաձեռնության ներքո, Ինժեներական քաղաք ծրագրի հետ համատեղ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Հայտը լրացնել հնարավոր է այստեղ։ Ցանկության դեպքում, բայց ոչ պարտադիր, մասնակիցները կարող են միանալ նաեւ առցանց աշխատարաններին, որոնց ընթացքում կսովորեն՝
• վեբ կայքերի կառուցման հիմնական տարրերը,
• Prompt Engineering-ի սկզբունքներն ու կիրառումը,
• ԱԲ գործիքների օգնությամբ կայքի ստեղծման գործընթացը։
Այնուհետեւ մասնակիցները կստեղծեն իրենց նախագիծը՝ վեբ կայք արհեստական բանականության գործիքների միջոցով եւ կներկայացնեն այն մասնագիտացված ժյուրիին։