Մեկնարկել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը։

Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

•    աշխատանքային միգրանտների համար,
•    նոր աշխատողների ներգրավման համար,
•    կադրերի վերապատրաստման համար:

Սա հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու եւ բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։ 

Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ` benefits.hightech.gov.am  hղումով: