Հայկական TCF ընկերությունն աշխարհում ամենահեղինակավոր B2B գնահատման հարթակներից Clutch-ի կողմից արժանացել է չորս պատվավոր մրցանակի:
TCF-ը ճանաչվել է համաշխարհային առաջատար eCommerce մարքեթինգային գործակալություն, համաշխարհային առաջատար PR գործակալություն, համաշխարհային առաջատար գովազդային գործակալություն, համաշխարհային առաջատար YouTube գովազդային գործակալություն։
Այս ճանաչումները TCF-ին ներկայացնում են որպես համաշխարհային լավագույն գործակալություններից մեկը՝ 150,000-ից ավելի գործակալությունների շարքում: Մրցանակները վկայում են ընկերության բացառիկ հաջողությունների եւ միջազգային մարքեթինգային ոլորտում աճող հեղինակության մասին:
«Այս գնահատանքը ցույց է տալիս, որ մեծ ցանկության եւ հետեւողական աշխատանքի դեպքում հայկական մասնագիտական ներուժը լիովին մրցունակ է միջազգային ասպարեզում։ Միեւնույն ժամանակ, սա եւս մեկ հաստատում է, որ Հայաստանը օրեցօր ձեւավորվում է որպես նորարարական մարքեթինգային ու տեխնոլոգիական լուծումների հուսալի կենտրոն, եւ TCF-ն այդ գործընթացում ունի իր նշանակալի տեղը»,- նշել է ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։
Clutch հարթակը կապում է բիզնեսներն իրենց խնդիրները լուծելու համար անհրաժեշտ լավագույն գործակալությունների հետ: Clutch-ը համարվում է գործակալությունների փորձը եւ աշխատանքը գնահատելու առաջատար հարթակներից մեկը, որի ծառայություններից օգտվում է 1 միլիոնից ավելի հաճախորդ: Մրցանակները շնորհվում են հաճախորդների կարծիքների, փորձառության եւ ընկերությունների հեղինակության հիման վրա:
TCF-ը իրականացրել է 1000-ից ավելի նախագիծ, որոնց միջոցով հաճախորդները միջինում հավաքել են 1.2 միլիոն դոլարից ավելի գումար։ Հայաստանում գտնվող ընկերությունը համագործակցում է առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների, բազմաթիվ ստեղծարարների, crowdfunding արշավներ իրականացնողների եւ ինովացիոն սպառողական ապրանքներ արտադրողների հետ: TCF-ը Shopify, Kickstarter, Indiegogo, Meta եւ այլ հայտնի հարթակների պաշտոնական գործընկերն է: