18:04 | 25.08.25 | Նորություններ | 214
Փարաքարում բացվել է Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների քոլեջը, որի բազայի վրա ստեղծվելու է նաեւ Apple կրթական ակադեմիա։
Նոր ուսումնական հաստատությունը միավորում է տեխնոլոգիաները, արվեստն ու ինժեներությունը՝ դառնալով ապագայի կրթության մեկնարկային հարթակ Հայաստանում։
Քոլեջը ներառում է երեք հիմնական ուղղություն․
• Համակարգչային գիտություններ՝ արհեստական բանականության եւ կիբեռանվտանգության շեշտադրմամբ,
• Թվային արվեստ՝ ավանդական արվեստի ու թվային հմտությունների համադրությամբ,
• Ինժեներիա եւ արտադրություն։
Մոտ ժամանակում քոլեջում կգործի նաեւ Apple կրթական ակադեմիա, որը համալրված կլինի այդ բրենդի ժամանակակից համակարգիչներով։ Բացի այդ, հաստատվել է համագործակցություն Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) հետ․ լավագույն ուսանողներն արդեն հաջորդ տարվանից կկարողանան անվճար մասնակցել ինժեներական դասընթացների արտերկրում։
ACT քոլեջը հիմնադրվել է բարերարներ Նշան եւ Աիդա Կարայանների աջակցության շնորհիվ՝ նպատակ ունենալով հզորացնել Հայաստանի երիտասարդներին տեխնոլոգիաների եւ ստեղծագործական ոլորտներում բարձրորակ կրթության միջոցով: Նախաձեռնողը Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնն է (GITC)։