Spotify-ը ներկայացրել է ընկերների հետ զրուցելու միջոց՝ դառնալով ավելի սոցիալական բովանդակության սպառման հավելված։

Ընկերության փոխանցմամբ՝ նորույթը կգործարկվի մոտ ապագայում, սակայն կոնկրետ երկրները դեռ չեն նշվում, գրում է The Verge-ը։ Նոր գործառույթը հասանելի կլինի միայն 16 տարեկանից բարձր օգտատերերին։

Հաղորդագրությունները կպահպանվեն «Մուտքային» թղթապանակում՝ պրոֆիլի էջում, որը բացվում է էկրանի ձախ վերեւի անկյունում գտնվող հաշվի լուսանկարով։ Այնտեղ էլ կլինի նոր չատ ստեղծելու կոճակը։ Երգ, փոդքասթ կամ աուդիոգիրք ուղարկելու համար պետք է նվագարկչում սեղմել «Կիսվել» կոճակը եւ ընտրել ընկերոջը։

photo © Spotify


Ֆունկցիան աջակցում է ինչպես տեքստային հաղորդագրությունների, այնպես էլ ռեակցիաների ուղարկումը։ Ընկերությունը նշում է, որ բոլոր հաղորդագրությունները պաշտպանված են (end-to-end) գաղտնագրմամբ։

Օգտատերերը կարող են հաղորդագրություններ ուղարկել այն մարդկանց, որոնց հետ ունեն ընդհանուր սակագնային պլան, կամ այն օգտատերերին, որոնց հետ արդեն իսկ փոխազդել են՝ օրինակ, համատեղ փլեյլիսթերի միջոցով։ 

photo © Spotify


Հնարավոր է նաեւ ընդունել կամ մերժել հաղորդագրությունների հարցումները, բողոք ուղարկել կամ արգելափակել օգտատերերին, ինչպես նաեւ ամբողջությամբ անջատել հաղորդագրությունների ստացման հնարավորությունը։