ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ 

Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները եւ քննարկվել են իրականացման ճանապարհին առաջացած ռազմավարական ու տեխնիկական հրատապ խնդիրները:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վերջնական վայրի օպտիմալ ընտրության, այդ վայրի ենթակառուցվածքների եւ էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովմանն ուղղված ընթացիկ հարցերին։

Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարեւորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը՝ ընդգծելով խոշոր տվյալային կենտրոնի նշանակալի դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:

Այս ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում եւ ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձեւավորում։