Սեպտեմբերի 5-ին Best Western Congress հյուրանոցում տեղի է ունեցել YoCamp միջոցառման բացման պաշտոնական արարողությունը։ YoCamp-ն իրագործվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ։ 

Միջոցառման շրջանակում անցկացվել է «Արհեստական բանականության (AI) ինտեգրումը» բիզնեսում թեմայով համաժողով, որին մասնակցել է ավելի քան 120 ուսանող եւ երիտասարդ մասնագետ Հայաստանի ավելի քան 10 բուհերից։

Համաժողովի նպատակն է ներկայացնել բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները եւ AI գործիքները՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը եւ գործարար մտածողության նոր հորիզոնների բացմանը։ Միջոցառման շրջանակում անցկացված հաջորդ դասընթացը նվիրված է եղել «Թվային մարքեթինգի նորարարական գործիքների կիրառմանը բիզնեսում» թեմային։

«Արդեն երրորդ միջոցառումն է իրականացվում «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալ առաջադեմ տեխնոլոգիաների ամբողջ ներուժին: Խորապես շնորհակալ ենք երիտասարդների կողքին լինելու համար: Այսօրվա հանդիպման նպատակն է մեր բանախոսների միջոցով երիտասարդությանը, ուսանողությանը, ներկաներին ծանոթացնել հավելվածների կիրառելիության առանձնահատկություններին»,- ասել է YoCamp-ի համակարգող, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Բադալյանը:

YoSpace-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը նույնպես կարեւորել է երիտասարդների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումների անցկացումը։ YoCamp-ի շրջանակում նա խոսել է YoPhone եւ YoHelath պրոդուկտների կիրառության, տեխնիկական հնարավորությունների եւ հասանելի ծառայությունների վերաբերյալ։

Սեպտեմբերի 12-13-ը Park Resort Aghveran հյուրանոցում մասնակիցները կվայելեն ինտերակտիվ ժամանց՝ սպորտային եւ ինտելեկտուալ խաղերի, ուսանողական մրցույթների, ինչպես նաեւ նոր ծանոթությունների միջավայրում։ 

Միջոցառմանը կներկայացվեն նաեւ YoPhone, YoHealth հավելվածների մի շարք տեխնիկական հնարավորություններ։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր։