Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտնել է հայկական TACTUN ստարտափում ներդրում կատարելու մասին։

Սա նրանց առաջին ներդրումը չէ․ STAN-ը ստարտափին ֆինանսավորել էր նաեւ անցյալ տարի՝ ապացուցելով իր շարունակական վստահությունը ընկերության տեսլականի հանդեպ։ Ըստ STAN-ի, սա ցանցի պատմության ամենամեծ ներդրումն է։

Tactun-ը RAFA Solutions ընկերության սպին-օֆֆն է, որն ավելի քան 10 տարի աշխատում է համակարգերի ինտեգրացիաների ոլորտում: Tactun-ը ստեղծում է ծախսարդյունավետ, ճկուն կարգավորիչ (hardware) եւ ծրագրային ապահովման հարթակ, որն առաջին հերթին բավարարում է արտադրական ոլորտի կարիքները եւ ապահովում ավտոմատացված համակարգերի տեղադրման ու ինտեգրման ամենակարճ ժամանակը:

Tactun-ի տեխնոլոգիան օգնում է արտադրողներին կառուցել բարդ ֆիզիկական համակարգեր՝ առանց էլեկտրոնային եւ ծրագրային ինժեներական փորձաքննության անհրաժեշտության: