Փարիզում «Ride the Wind» խորագրի ներքո կայացել է Huawei-ի ինովատիվ սարքերի թողարկման միջոցառումը։
Միջոցառման առանցքը նոր սերնդի HUAWEI WATCH GT 6-ի, HUAWEI WATCH Ultimate 2-ի եւ HUAWEI WATCH D2-ի դեբյուտներն էին. մոդելներ, որոնք միավորում են նորաձեւ դիզայնը առողջության ու ֆիթնեսի մոնիթորինգի պրոֆեսիոնալ համակարգերի հետ։
Ներկայացվել են նաեւ HUAWEI nova 14 շարքը, HUAWEI FreeBuds 7i-ը եւ HUAWEI MatePad 12 X-ը՝ պատկերային եւ ֆունկցիոնալ բացառիկ հնարավորություններով։
Նոր սարքերը ցուցադրելուց բացի՝ Huawei-ը ներկայացրել է իր նոր՝ «Ներկան քոնն է» (Now is Yours) տեսլականը եւ տվել GoPaint Worldwide Creating Activity 2025-ի մեկնարկը։
HUAWEI WATCH GT 6 շարք. բացօթյա մարզումների նոր մակարդակ
HUAWEI WATCH GT 6 շարքը մարմնավորում է «Ride the Wind» գաղափարախոսությունը՝ որպես նոր մոտեցում նորաձեւությանը եւ սպորտին։
Ինովատիվ ինժեներական լուծումներն ապահովում են սարքի մարտկոցի 21-օրյա աշխատանք եւ գերճշգրիտ տեղորոշում՝ հնարավորություններ, որոնց հիմքում ընկած է HUAWEI-ի նոր՝ TruSense համակարգը։
Ավելի քան 100 ռեժիմով HUAWEI WATCH GT 6-ն ունի խորացված հնարավորություններ 4 հիմնական բացօթյա ակտիվության համար։
Հեծանվավարության ռեժիմը ներառում է վիրտուալ հզորաչափ, որը պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծում է մարզական կատարողականությունը։ Հաջորդն արահետային վազքի ռեժիմն է՝ համալրված առաջադեմ ֆունկցիաներով, օրինակ՝ ճշգրիտ տեղորոշում, բարձրության փոփոխությունների գրաֆիկ, տարածքի թեքության վերլուծություն եւ այլն։ Սրանց օգնությամբ վազորդը կարող է ուսումնասիրել երթուղու դժվարությունները եւ ավելի արդյունավետ դարձնել սեփական էներգիայի բաշխումը։
Գոլֆի ռեժիմը նույնպես համալրված է բարձր մակարդակի ֆունկցիաներով, ներառյալ՝ խաղադաշտի քարտեզների ներկայացումը, որը խաղացողին օգնում է կատարել ճիշտ դիրքավորում եւ թիրախային հարվածներ։
Հասանելի է նաեւ դահուկավազքի ռեժիմ, որն ունի հարուստ գործիքակազմ՝ լեռնադահուկային փորձառությունը պրոֆեսիոնալ եւ տպավորիչ դարձնելու համար։
HUAWEI WATCH Ultimate 2 եւ WATCH D2․ բեկումնային առաջընթաց պրոֆեսիոնալ ֆիթնեսում եւ առողջության մոնիթորինգի համակարգերումHUAWEI WATCH Ultimate 2–ը ոլորտի առաջին խելացի ժամացույցն է՝ նախատեսված մինչեւ 150 մետր ջրասուզման համար եւ հագեցած ինովատիվ աուդիո հնարավորություններով։
Ջրի տակ ձայնային ալիքներով հաղորդակցման ֆունկցիայի շնորհիվ սարքն ավելի արդյունավետ է դարձնում ջրային կապը եւ ստեղծում է ապահովություն ծովասուզակների համար։ Այն թույլ է տալիս ժամացույցից ժամացույց հաղորդագրություն ուղարկել մինչեւ 30 մ խորության վրա, ինչպես նաեւ մեկ հպումով ուղարկել SOS ազդանշան մինչեւ 60 մետր խորության վրա։
HUAWEI WATCH D2–ը ներկայանում է նոր՝ կապույտ գույնով եւ արյան ճնշման մոնիթորինգի առաջադեմ ֆունկցիաներով, ներառյալ՝ մեկանգամյա եւ պարբերական հիշեցումները։ Անհատական չափումների եւ արյան ճնշման շարժական մոնիթորինգի հնարավորությունները սարքը դարձնում են հուսալի եւ բազմաֆունկցիոնալ համակարգ՝ նախատեսված օգտատերերի տարբեր կարիքները բավարարելու համար։
HUAWEI nova 14․ պրոֆեսիոնալ պորտրետներ` Ultra Chroma տեսախցիկովHUAWEI nova 14 շարքն իր «Pro Your Portrait» կոնցեպտով նոր շունչ է հաղորդում մոբայլ պորտրետային լուսանկարչությանը։ Սարքը համալրված է Ultra Chroma տեսախցիկով՝ հատուկ մշակված պորտրետների համար։ Այն նաեւ ներառում է նոր եւ կատարելագործված XD Portrait Engine, որն ապահովում է նկարների բացառիկ խորություն եւ դետալայնություն։ Այն գերազանց արդյունք է ապահովում նույնիսկ ոչ բավարար լուսավորության պայմաններում, օրինակ՝ կենդանի համերգների ժամանակ՝ ստանալով մաքուր եւ դետալային պատկերներ։
Սարքի 50 ՄՊ դիմային տեսախցիկն ունի Portrait Dual Camera ավտոֆոկուս եւ 5x պորտրետային զում, որոնց շնորհիվ ստացվում են բացառիկ որակով սելֆիներ։ Բացի այդ՝ այն հագեցած է արհեստական բանականությամբ աշխատող խմբագրական հարուստ գործիքակազմով, օրինակ՝ AI Best Expression եւ AI Remove ֆունկցիաներով, որոնց միջոցով օգտատերերը կարող են ստանալ բարձրորակ լուսանկարներ եւ տեսանյութեր՝ վառ գույներով եւ անթերի դետալներով։
HUAWEI MatePad 12 X եւ M-Pencil Pro․ մոդեռն ուսուցման եւ կրեատիվության նոր դարաշրջանՆոր HUAWEI MatePad 12 X PaperMatte Edition պլանշետը համալրված է PaperMatte էկրանով, որն ստեղծում է առավելագույն հստակություն եւ վիզուալ հարմարավետություն։ MatePad-ը անխափան աշխատում է HUAWEI M-Pencil Pro ստիլուսի հետ, որն ապահովում է հարմար ֆունկցիաներ՝ մեկ հպումով մենյուի բացում, մուտք դեպի HUAWEI Notes, վրձնի պարամետրերի կարգավորում եւ այլն։
Միջոցառման ընթացքում նաեւ պաշտոնապես մեկնարկել է GoPaint Worldwide Creating Activity 2025 մրցույթը։ Այս տարի պահպանվել է 4 դասական անվանակարգ՝ «Նարատիվ արվեստ», «Թվային աքվարել եւ թանաք», «Գիտաֆանտաստիկ արվեստ» եւ «Առաջադեմ նկարչություն», իսկ որպես նորություն ավելացվել է «Անիմացիա» անվանակարգը։ GoPaint նախաձեռնության նպատակն է ոգեշնչել ստեղծագործ մարդկանց ամբողջ աշխարհում՝ վերցնել թվային գրիչը եւ զարկ տալ սեփական երեւակայությանը։
«Ներկան քոնն է»․ Huawei-ը խորացնում է երկխոսությունը երիտասարդ սպառողների հետ Միջոցառման ընթացքում Huawei-ը նաեւ ներկայացրել է իր «Ներկան քոնն է» տեսլականը՝ միտված նոր սերնդի հետ ավելի խորը երկխոսություն ծավալելուն։ Գաղափարը հիմնված է ներառականության եւ թափանցիկության սկզբունքների վրա եւ նպատակ ունի տեխնոլոգիաների միջոցով ամրապնդել մշակութային եւ էմոցիոնալ կապը երիտասարդ սպառողների հետ։
Հայացքը միշտ դեպի ապագային ուղղելով՝ Huawei-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցել երիտասարդական մշակույթին եւ ողջ աշխարհում ինովացիան դարձնել համընդհանուր «լեզու»։
Իր նախագծերի հիմքում դնելով ջերմություն եւ էմպատիա՝ բրենդը ձգտում է գլոբալ հասարակությանը համաքայլ շարժվել դեպի ապագա՝ լի անսահման հնարավորություններով։