Team Telecom Armenia-ն իր շուրջ 50 աշխատակցի հանձնել է եվրոպական շրջագայության ուղեգրեր՝ վաճառքի ռեկորդային արդյունքներ գրանցելու համար:

Մեկ շաբաթվա ընթացքում թիմակիցները կայցելեն եվրոպական երեք մայրաքաղաք՝ Աթենք, Վիեննա եւ Պրահա՝ վայելելով ամանորյա տրամադրությունը:

«Մեր ընկերության բոլոր հաջողությունների հիմքում թիմակիցների պրոֆեսիոնալիզմն ու բարեխիղճ աշխատանքն է: Յուրաքանչյուր աշխատակցի նվիրումն ու պատրաստակամությունը իր նպաստն է բերում ընկերության շարունակական զարգացմանն ու ձեռքբերումներին: Այսկերպ մեր շնորհակալությունն ենք հայտնում թիմակիցներին՝ նվիրելով տարին գեղեցիկ տպավորություններով ավարտելու եւ նոր էներգիայով վերադառնալու հնարավորություն»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել թիմային մշակույթը եւ խրախուսել լավագույններին՝ կարեւորելով յուրաքանչյուրի ներդրումը ընկերության զարգացման գործում։