Հունվարի 30-ից փետրվարի 1-ը կկայանա Global Game Jam Armenia 2026-ի 10-րդ հոբելյանական հանդիպումը։ 

Մասնակիցները 48 ժամվա ընթացքում պետք է ստեղծեն նոր խաղ՝ սեղանի, վիդեո կամ ցանկացած այլ ձեւաչափով։ Հնարավոր է մասնակցել արդեն կազմված թիմով կամ թիմ կազմել տեղում։ Խաղերի ստեղծման փորձ ունենալը պարտադիր չէ։

Մասնակիցները կարող են լինել դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային ձեւավորողներ կամ պարզապես էնտուզիաստներ։

Միջոցառումն անվճար է եւ տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ 

Global Game Jam Armenia-ի կազմակերպիչներն են Noor Games-ը եւ Հայաստանի Եվրոպական Համալսարանը։