10:54 | 10.02.26 | Նորություններ | exclusive 109
YouTube-ի դրամայնացման պաշտոնական գործարկումը Հայաստանում կարող է էական փոփոխություններ բերել տեղական բովանդակություն ստեղծողների համար։
iTel.am-ը զրուցել է երկար տարիներ YouTube-ում գործունեություն ծավալող ArmComedy-ի համահեղինակ Նարեկի Մարգարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նոր հնարավորություններ են բացվում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ այս փոփոխությունը հայկական բովանդակության ստեղծման ոլորտի վրա։
Նարեկի խոսքով՝ եթե դրամայնացումն ամբողջ ծավալով սկսի աշխատել Հայաստանում այնպես, ինչպես մյուս երկրներում, կարելի է եկամուտների աճ ակնկալել։
«Այս պահին մոնետիզացվում են միայն այն դիտումները, որոնք այն երկրներից են, որտեղ մոնետիզացիան գործում է: Այս առումով կարելի է երեքից չորս անգամ աճ ակնկալել»,- նշել է նա։
Մինչ այժմ դրամայնացումը հնարավոր էր այլ երկրների միջոցով, սակայն փոփոխությունը հնարավորություն կտա նոր եւ արդեն իսկ գործող հայկական օգտահաշիվներով աշխատել ավելի շահավետ պայմաններով։
Միեւնույն ժամանակ, Նարեկ Մարգարյանի դիտարկմամբ, պետք է հաշվի
առնել նաեւ դրամայնացման հակառակ կողմը.
«Այն շքեղությանը, որ ունենք, երբ YouTube-ում տեսանյութերը չեն ընդհատվում գովազդով, աստիճանաբար հրաժեշտ կտանք՝ դա անխուսափելիորեն գալիս է մոնետիզացիայի հետ»։