Google-ը հայտարարել է իր I/O 2026 մշակողների համաժողովի մասին, որը տեղի կունենա մայիսի 19-ին եւ 20-ին։

Անձնական մասնակցությամբ միջոցառումները կանցկացվեն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Առցանց հեռարձակումը հասանելի կլինի io.google կայքում։ Այն կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին։

Ընկերությունը կներկայացնի արհեստական բանականության եւ պրոդուկտների թարմացումների վերջին նվաճումները՝ Gemini-ից մինչեւ Android։