12:34 | 27.02.26 | Նորություններ | 123

Google-ը ներկայացրել է Nano Banana 2 պատկերի գեներատորը

Google ընկերությունը հայտարարել է, որ Nano Banana 2-ը (Gemini 3.1 Flash Image) կփոխարինի Nano Banana Pro-ին Gemini հավելվածում։ 

Google AI Pro եւ Ultra բաժանորդագրության օգտատերերը կպահպանեն Pro տարբերակին հասանելիությունը։ Նոր մոդելը նաեւ կհայտնվի AI Mode եւ Lens որոնման մեջ, AI Studio-ի նախադիտման մեջ եւ Gemini API-ի միջոցով, Google Antigravity մշակման հարթակում, Vertex AI-ում եւ կդառնա Flow տեսանյութերի ստեղծման ծառայության լռելյայն մոդելը։

Մոդելն օգտագործում է Gemini-ի «աշխարհի գիտելիքների բազան» եւ որոնումից ստացված տեղեկատվությունն ու պատկերները՝ որոշ օբյեկտներ ավելի ճշգրիտ գեներացնելու համար։ Ընկերությունը նաեւ նշել է՝ մոդելը կարող է ճշգրիտ եւ ընթեռնելի տեքստ ստեղծել եւ թարգմանել այն։

photo © Google


photo © Nano Banana Pro եւ Nano Banana 2 արդյունքները


Nano Banana-ի համեմատ՝ թարմացված տարբերակը ավելի լավ է «պահպանում» հետեւողականությունը․ անփոփոխ է թողնում մինչեւ հինգ կերպարի արտաքին տեսքը եւ մինչեւ 14 օբյեկտի տեսքը։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել տեսանյութերի համար սկզբնական կադրեր՝ մանրամասների պահպանմամբ։ 

Մոդելն ավելի ճշգրիտ է հետեւում հրահանգներին եւ մշակում բարդ հարցումները՝ արտացոլելով գաղափարի նրբությունները։ Օգտատերերը կարող են փոխել կողմերի հարաբերակցությունները եւ լուծաչափերը (512px-ից մինչեւ 4K):

photo © Google


photo © Google