14:29 | 28.07.25 | Նորություններ | 164
Հայաստանի կապի երեք օպերատոր Յուքոմը, Թիմ Տելեկոմ Արմենիան եւ Վիվա Արմենիան 2025թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 19.63 մլրդ դրամի հարկ, ինչը 4․6%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (2024-իн պետական բյուջե է վճարվել 18.76 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2025թ. առաջին կիսամյակի տվյալներով պետբյուջե է վճարել 10.45 մլրդ դրամի հարկ, ինչը 2․3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2025թ. առաջին կիսամյակի տվյալներով զբաղեցրել է 11-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7-րդ տեղի փոխարեն:
Խոշորագույն հարկատուների ցանկում երկրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (37-րդ տեղ 39-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 4.6 մլրդ դրամ հարկ, ինչը 23.8%-ով ավելի է 2024թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 4.58 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 5.5%-ով, սակայն այն ընդհանուր հարկատուների ցանկում 30-րդից դարձրել է 38-րդը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (219-րդ տեղ՝ 230-ի փոխարեն, 0.81 մլրդ դրամ, աճ՝ 18.1%):
Աննա Այվազյան