16:08 | 02.09.25 | Նորություններ | 240
BBC-ի The Documentary փոդքասթն անդրադարձել է հայկական քրիստոնեական ժառանգության թվային պահպանմանը։
Փոդքասթը պատմում է Հայաստանի քրիստոնեական հուշարձանների պահպանման նորարարական թվային նախագծի մասին, որը նախաձեռնել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Heart and Soul շարքի թղթակից Ջուլիա Փոլը Թումոյի սկանավորման թիմի հետ միասին այցելել է Երերույքի տաճար՝ տեղում ծանոթանալու ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքներին եւ զրուցելու մասնագետների ու ծրագրի ղեկավար Հյուլէ Քէշիշեանի հետ։
Թումոյի թիմն անօդաչու սարքերով, լուսանկարչական եւ լազերային սկանավորմամբ ստեղծում է հայկական եկեղեցիների ու վանական համալիրների ճշգրիտ եռաչափ մոդելներ՝ հատկապես Արցախում վտանգված մշակութային ժառանգությունը փաստագրելու նպատակով։
Ներկայացվում են նաեւ 2023-ի ռազմական գործողություններից հետո Արցախի հայկական հոգեւոր հուշարձանների կորուստները եւ ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն օգնում երիտասարդներին կապ հաստատել իրենց պատմական անցյալի հետ։
Փոդքասթը հասանելի է այստեղ։