10:31 | 23.12.25 | Նորություններ | 110
Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023 եւ 2024 թվականների դափնեկիրների անունները կրող աստղերի բացումը։
Մրցանակակիրներն են Adobe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթին եւ AIPLAB կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարան:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնությամբ եւ նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձեւավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլեւ՝ ամբողջ մարդկության համար։
Ելույթով են հանդես եկել նաեւ Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, ինչպես նաեւ Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գեւորգյանը:
Միջոցառման ավարտին Ինժեներական քաղաքի «Լեգենդների փառքի արահետ»-ում ի պատիվ դափնեկիրների տեղի է ունեցել վերջիններիս անունները կրող աստղերի բացումը: